You are viewing [info]moon_lusin's journal

Կարապները սպասում են…

Moongirl

Originally published at PhotoBzik. You can comment here or there.

Կարապի լճի կարապները այն օրերին, երբ լիճը մաքրում են, սպասում են երկար, թե երբ են «ջրերը տալու»: Խեղճ կարապներ…արևի տակ խաշվեցին :(

Share

Yerevan Book Day! :) Some pics

Moongirl

Originally published at PhotoBzik. You can comment here or there.

PhotoBzik is back with few pictures!!! Now, I think I will have much time for PhotoBzikutyun again :)


Read the rest of this entry »

Moongirl

Originally published at PhotoBzik. You can comment here or there.

Մամուլի ազատության համաշխարհային օրը՝ մայիսի 3-ը նշանավորելու նպատակով Ինֆորմացիայի ազատության կենտրոնը Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության հետ համատեղ կազմակերպում է ֆոտոցուցահանդես՝ “Մամուլի ազատություն, տեղեկատվություն ստանալու իրավունք” խորագրով։

Յուրաքանչյուր ոք կարող է ներկայացնել լուսանկարներ և ծաղրանկարներ այս ցուցահանդեսի համար՝ անկախ դրանց ստեղծման ժամանակից։ Թեման մամուլի և տեղեկատվության ազատությունն է։ Ներկայացրեք լուսանկարներ եւ ծաղրանկարներ, որոնք ձեր կարծիքով պատկերում են ազատ արտահայտվելու եւ տեղեկատվություն ստանալու իրավունքների իրականացումը:

Ներկայացված նյութերից մասնագիտական ժյուրին կընտրի լավագույնները մայիսի 3-ին կայանալիք ցուցահանդեսում ցուցադրելու, ինչպես նաեւ մամուլի ազատության միջազգային օրվան նվիրված հատուկ կատալոգում տպագրելու նպատակով։

Ովքեր կարող են դիմել

Read the rest of this entry »

Tags:

  • Leave a comment
  • Add to Memories

2012 thoughts...

Sad moon
2012-ը սկսվել ա տարօրինակ...անհանգիստ ու խառը....ինչ ա տեսնես ուզում...ինչ ա լինելու....
նոր բան եմ ուզում....
Մունությունից բան չի մնացել...
Moongirl
Գիտե՞ք ինչ ա Հայաստանի համար շատ կարևոր էլեկտրոնային համակարգերի ու տերմինալների տեղադրումն ու զարգացումը ...ես գիտեմ...Սպասարկման ոլորտի աշխատողների մունաթից փրկվելու ու նեռվերը հանգստացնելու համար...ֆու՛

  • Leave a comment
  • Add to Memories
Moongirl
Պարզվում ա մի քանի օր առաջ լրացել ա իմ այս բլոգի երեք տարին...ինչ պուճուրն ա :)
Ու էնքան եմ կարոտել բլոգումս գրելուն...կարոտել եմ իմ ֆոտոապարատը, կարոտել եմ իմ սիրածս բոլոր բաները...
Զոմբիացում ա մոտս երևի...եսիմ....չէ, սիրում եմ գործս շատ եմ սիրում...ուղղակի զոմբիացման շրջան ա...
Ինչ լավա, որ գոնե կա Պանդա...


Հ.Գ.
Ուղղակի ավելացնեմ, որ տանել չեմ կարողանում էն ծիպո «բիզնես,էլիտար» բանկետները կամ հանդիպումները, որ իրար հետ մարդիկ լուրջ լուրջ խոսում են ու ծիպո համագործակցելու շանսեր են գտնում...էդ ամենը կողքից նայելիս նենց անհետաքրքիր ա...
Անգամ չգիտեմ, էս ինչի հիշեցի ու ուզեցի գրեմ...բայց ուզեցի...մեկ ա....
Moongirl
ԲարՔեմփ Արցախից հետո և ընդհանրապես Արցախ այցելելուց հետո շատերս բողոքում ենք ռոմինգ կոչվածից ու ընդհանրապես հերքի չի ռոմինգ ա, մի հատ էլ ահավոր թանկ սակագներ։
Սկզբից դժգոհությունս հայտնեցի PanARMENIAN.Net-ում կարծիքի տեսքով, բայց քանի որ էդ կարծիքից երեք օպերատորները շատ նեղացել էին ինձնից, որոշեցի պրպտել ու պարզաբանումներ գտնել։

Մի խոսքով ես պրպտեցի, լիքը ուսումնասիրեցի ինչը ոնց ու պարզվեց, որ «Ղ-Տելեկոմն» ունի 2 բաժնետեր` ՄՏՍ խումբը (80%) և KT Հոլդինգը (20%), բայց ՎիվաՍել-ՄՏՍ-ի ու «Ղարաբաղ Տելեկոմի» միջև ռոումինգի սակագները կարգավորվում են ինչպես ցանկացած այլ արտասահմանյան օպերատորի հետ: Զարմացա՞ք: 
Բոլոր հետաքրքրվողներին բոլոր մանրամասները հոդվածիս մեջ այստեղ

Back to Moon+ություն...

Moonchik
Հենց նոր ընկա հիշողությունների մեջ, թե ինչպես և ինչու բացվեց այս բլոգը...թե ինչեր ասես, որ չէինք գրում ժամանակին....կամ ով ինչ էր գրում....կամ ով ինչ գրեց, հետո դադարեց գրել....ու թե ինչ թեգեր կան իմ մունությունում...ու ոնց ստեղծվեց մունությունը...ու էլի լիքը նման բաներ...
Հավես ա, որ հիշում եմ...որովհետև լիքը դրական բաներ եմ հիշում...մեկ մեկ էլ ծիծաղս գալիս ա...
Իսկ հիմա շնչելու ժամանակն ա քիչ....այ սենց մեկ մեկ ծիկ եմ անում բլոգ...ու հավեսս տալիս ա մի բան գրեմ....թե չէ ամբողջ օրը գործ գործ գործ....
Ու նոր անգամ նկարներ նայեցի որոշ...ու հիշեցի 2008-ը..:Ճ Ինչ գիժ բաներ ենք գրել ու նեղվել ու հավես էր մեկ ա....

Moongirl

Originally published at PhotoBzik. Please leave any comments there.


ՀՀ Անկախության 20-րդ տարեդարձի
միջոցառումների կազմակերպման կենտրոնը հայտարարում է «Հայաստանը դու ես» լուսանկարչական մրցույթ: Լուսանկարները պետք է արտահայտեն անկախության գաղափարը և նվիրված լինեն 20-րդ հոբելյանին: Կարևոր է լուսանկարների բովանդակությունն ու ստեղծագործական մոտեցումը:

Մրցույթի վերջնաժամկետը սեպտեմբերի 16-ն է:

Արդյունքները կհայտարարվեն սեպտեմբերի 19-ին:

Լուսանկարների բարձր որակը ցանկալի է:Մրցույթին կարող են մասնակցել ինչպես պրոֆեսիոնալ, այնպես էլ սիրողական լուսանկարիչները: Երեք լավագույն լուսանկարները կընտրեն Ֆոտոլուր լրատվական գործակալության լուսանկարիչներից կազմված ժյուրին:

Լուսանկարները ստանալուն պես տեղադրվելու են մրցույթի Facebook էջում:

Լուսանկարներն անհրաժեշտ է ուղարկել 20hhpress@gmail.com հասցեին` նշելով անուն ազգանունը, տարիքը և մասնագիտությունը:

Հաղթողները կստանան հատուկ մրցանակ-հուշանվերներ: Հատուկ մրցանակ կստանա նաև Facebook-ում ամենից շատ հավանություն ստացած լուսանկարը:

Share
  • Add to Memories
Moongirl

Originally published at PhotoBzik. You can comment here or there.

Ֆոտոբզիկը վերադարձել է…ես կփորձեմ հաճախակի թարմացնել և ակտիվ լինել:

Ուզում եմ փոքր ինչ պատմել ԲարՔեմփ Արցախ 2011-ի մասին: Այնտեղ էի որպես լրագրող և որպես մասնակից: Ներկայացրեցի պրեզենտացիա “Tools for journalists to gather news faster” թեմայով, որը նախատեսված էր մասնավորապես սկսնակ լրագրողների համար: Առաջին անգամ ֆոտոխցիկս մոտս չէր, սակայն ես որոշեցի այս անգամ ներկայացնել բջջային ֆոտոռեպորտաժ: Ճիշտ է որակով չէ, բայց հավեսինն է:

Մեկնեցի Արցախ 29 հոգու հետ ավտոբուսով…ճանապարհին Սյունիքի զանգերի մոտ կար շատ յուրօրինակ 00: Տերը նեղացավ, որ նկարում եմ, գիտեր թե գնի համար: Ես էլ , թե անգրագետ է գրված:

Read the rest of this entry »

Profile

Moongirl
[info]moon_lusin
Moongirl:)))
BarCampEvn11


free counters


Circle.Am: Rating and Statistics for Armenian Web Resources



Syndicate

RSS Atom

Latest Month

May 2012
S M T W T F S
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  

Tags

Powered by LiveJournal.com
Designed by Lilia Ahner